ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱՄՆ դիվանագիտական առաքելությունում բացահայտել են Նարիշկինի հետ ԿՀՎ տնօրենի հանդիպման մանրամասները

ԱՄՆ դիվանագիտական առաքելությունում բացահայտել են Նարիշկինի հետ ԿՀՎ տնօրենի հանդիպման մանրամասները

ՌԴ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էլիզաբեթ Ռուդը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում բացահայտել է Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրենի եւ  Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) ղեկավար Սերգեյ Նարիշկինի հանդիպման մանրամասները, որը նոյեմբերի 14-ին տեղի էր ունեցել Անկարայում։

Նա նշել է, որ Մոսկվան եւ Վաշինգտոնը «ռիսկերի, հատկապես միջուկային ռիսկերի կառավարման խողովակներ ունեն»։ Դիվանագետի խոսքով՝ հենց այդ հարցն է եղել Նարիշկինի հետ Բեռնսի հանդիպման նպատակը։

«Բեռնսը ոչ մի բանակցություն չի վարել եւ Ուկրաինայում հակամարտության կարգավորումը չի քննարկել»,- ասել է Ռուդը։

Ավելի վաղ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին նշել էր, որ նոյեմբերի 14-ին ԿՀՎ եւ ԱՀԾ ղեկավարների հանդիպումն Անկարայում տեղի է ունեցել երկրների միջեւ անվտանգության հարցերում հաղորդակցության պահպանման նպատակով։ Նրա խոսքով՝ երկու երկրների ներկայացուցիչների շփումները «սովորական» էին, ամերիկյան կողմը ցանկանում էր համոզվել, որ հաղորդակցության խողովակները մնում են բաց, հատկապես միջուկային զենք կիրառելու մասին Կրեմլի հռետորաբանության ֆոնին։

  • Կիսվել: