երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է արել մտածել Ուկրաինան լքելու մասին

ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է արել մտածել Ուկրաինան լքելու մասին

Կիևում ԱՄՆ դեսպանությունը կոչ է արել իր քաղաքացիներին մտածել ՛՛Ուկրաինայից հիմա հեռանալու մասին՛՛: Այս մասին ասվում է դեսպանատան հայտարարության մեջ:

՛՛Ուկրաինայում անվտանգության ոլորտի իրավիճակը շարունակում է անկանխատեսելի մնալ Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունների աճող սպառնալիքի պայմաններում… ԱՄՆ դեսպանատունը կոչ է անում Ուկրաինայում գտնվող քաղաքացիներին դիտարկել երկրից հիմա հեռանալը՝ օգտագործելով կոմերցիոն կամ այլ մասնավոր տրանսպորտային հնարավորությունները՛՛,-նշված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ ԱՄՆ պետդեպից հայտնել էին, որ հունվարի 24-ից թույլատրվել է Ուկրաինայում դիվանագիտական անձնակազմի մի մասին կամավոր հեռանալ և պարտադրել ընտանիքի բոլոր անդամներին լքել երկիրը: ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում կոմերցիոն չվերթներով լքել Ուկրաինան՝ կապված անվտանգային լարված իրավիճակի հետ:

 

  • Կիսվել: