ԱՄՆ դաշնային իշխանություններն ազդարարել են Մինեսոտայում ներգաղթային գործողությունների ավարտը
ԱՄՆ դաշնային իշխանությունները հայտարարել են Մինեսոտայում ներգաղթային գործողությունների ավարտի մասին: Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը։
Նշվում է, որ, ըստ իշխանությունների, Մինեապոլիս-Սուրբ Պողոս մետրոպոլիտենային տարածքում անցկացված խուզարկությունների արդյունքում ձերբակալվել է ավելի քան 4000 մարդ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ձերբակալվածներին անվանել է «վտանգավոր անօրինական ներգաղթյալներ», սակայն ձերբակալվել են նաև քրեական անցյալ չունեցող շատ մարդիկ, որոնց թվում՝ երեխաներ և ԱՄՆ քաղաքացիներ։
Հաղորդվում է նաև, որ Մինեսոտայում ներգաղթի կիրարկման վերաբերյալ Սենատի լսումների սկզբում Մինեսոթայի գլխավոր դատախազ Քեյթ Էլիսոնը կոչ է արել դադարեցնել իր նահանգում օրենքների խստացումը՝ նշելով, որ «դա արդեն չափազանց է»։
Իր հերթին Մինեսոտայում սահմանապահ պարեկության պետ Թոմ Հոմանը հայտարարել է, որ գործողություններմ ավարտվում են։
Նա ասել է, որ գործողության դադարեցումը կսկսվի այս շաբաթ և կշարունակվի հաջորդ շաբաթ։
«Ես չեմ ուզում ավելի շատ արյունահեղություն։ Ես ամեն գիշեր աղոթում եմ իրավապահ մարմինների աշխատակիցների և համայնքի մարդկանց անվտանգության համար։ Անկախ նրանից, թե դուք այստեղ եք օրինական, թե անօրինական, ես չեմ ուզում, որ որևէ մեկը տուժի»,-հավելել է պաշտոնյան:


