երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Ամերիկահայերը մեր ազգի հյուսվածքի նշանակալի բաղադրիչն են․ Ադամ Շիֆ

Ամերիկահայերը մեր ազգի հյուսվածքի նշանակալի բաղադրիչն են․ Ադամ Շիֆ

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը Կալիֆորնիայում ներկա է գտնվել Հայ-ամերիկյան թանգարանի և մշակութային կենտրոնի հիմնադրման և կառուցման մեկնարկի արարողությանը:

«Ինձ համար պատիվ էր այցելել Գլենդեյլի սրտում տեղի ունեցած հիմնարկեքի արարողությանը, որով տրվեց Հայ-ամերիկյան թանգարանի և մշակութային կենտրոնի կառուցման մեկնարկը:

Ամերիկահայերը մեր ազգի հյուսվածքի նշանակալի բաղադրիչն են, նրանք հարստացնում են մեր սովորույթները, ավանդույթները և համայնքները: Նրանց պատմությունն ամերիկյան պատմություն է` հույսի շող դժվարություններին դիմակայելու գործում, համառության և նոր սկզբի դրսևորում»,- գրել է Շիֆն իր ֆեյսբուքյան էջում և հավելել, որ այս թանգարանը կօգնի այդ պատմությունը պահելու գործում։

  • Կիսվել: