Amazon-ի հիմնադիրն այլևս աշխարհի ամենահարուստ մարդը չէ
Amazon-ի հիմնադիր, ամերիկացի միլիարդատեր Ջեֆ Բեզոսն այլևս աշխարհի ամենահարուստ մարդը չէ: Այս մասին են վկայում Forbes Real Time վարկանիշի տվյալները, որոնք թարմացվում են օնլայն տարբերակով:
Հուլիսի 31-ի դրությամբ, ցուցակի առաջին տեղը զբաղեցնում է ֆրանսիացի գործարար, Louis Vuitton Moët Hennessy ընկերությունների խմբի սեփականատեր Բեռնար Առնոն: Նրա կարողությունը գնահատվում է 192,9 մլրդ դոլար: Երկրորդ տեղը զբաղեցնում է Բեզոսը՝ 192,4 մլրդ դոլար: Վերջին մեկ օրվա ընթացքում նրա կապիտալը նվազել է 13,6 մլրդ-ով (6,76 %):