ուրբաթ, մայիս 30
30 / 5 / 2025
Ալժիրում մոլեգնում են անտառային հրդեհները. կան զոհեր ու վիրավորներ

Ալժիրում մոլեգնում են անտառային հրդեհները. կան զոհեր ու վիրավորներ

Ալժիրում մոլեգնող անտառային հրդեհների հետևանքով մահացել է 7 մարդ, ևս 2-ը լուրջ վնասվածքներ են ստացել՝ փոխանցում է Al Jazeera-ն:

Հյուսիսաֆրիկյան երկրի պետական ռադիոն հաղորդել է, որ մի քանի տուն հիմնահատակ այրվել է: Աղետի գոտու կրթօջախներն ապաստան են դարձել տարհանված բազմաթիվ բնակիչների համար:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են նաև կամավորները: Երկրի 14 շրջաններում բռնկվել է կրակի 19 օջախ:

  • Կիսվել: