երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ալմաթիում երեխա է մահացել հրազենային վնասվածքից

Ալմաթիում երեխա է մահացել հրազենային վնասվածքից

Ալմաթիում անկարգությունների ժամանակ մեկ երեխա մահացել է հրազենային վնասվածքից, մյուսը վիրավորվել։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Ղազախստանում երեխաների իրավունքների պաշտպանի մամուլի ծառայությունը։

«Ըստ երեխաների իրավունքների պաշտպան Արուժան Սաինի՝ հունվարի 5-ին Ալմաթիում հրազենային վնասվածքից երեխա է մահացել։ Ծնողները երեխաների հետ քայլելիս են եղել, երբ կրակոց է հնչել, որը մահացու է դարձել 11-ամյա երեխայի համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ հունվարի 7-ին Ալմաթիի մանկական հիվանդանոցներից մեկը ծանր հրազենային վնասվածքներով տեղափոխվել է 15-ամյա դեռահաս, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Հաղորդվում է, որ դեռահասը հոր հետ մեքենայով երթևեկելիս է եղել, երբ  կրակել են նրանց մեքենայի վրա:

  • Կիսվել: