երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ալիեւը ընդունել է Պակիստանի ԶՈւ Ցամաքային զորքերի հրամանատարին

Ալիեւը ընդունել է Պակիստանի ԶՈւ Ցամաքային զորքերի հրամանատարին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է Պակիստանի ԶՈւ Ցամաքային զորքերի հրամանատար Ասիմ Մունիրին։

Հանդիպման ընթացքում Ալիեւը գովել է Պակիստանին Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հրաժարվելու համար՝ դա անվանելով  «Ադրբեջանի հանդեպ եղբայրական վերաբերմունքի դրսեւորում», եւ հերթական անգամ հայտնել է Բաքվի աջակցությունը Ջամուի եւ Քաշմիրի հարցում։

Ընդգծելով, որ Ադրբեջանը եւ Պակիստանը հաջողությամբ համագործակցում են ռազմական արդյունաբերության ոլորտում, Ալիեւը անդրադարձել է երկու երկրների կողմից համատեղ զորավարժությունների անցկացման կարեւորությանը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: