երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ադրբեջանը եւ Վրաստանը միշտ պաշտպանել են միմյանց ինքնիշխանությունը. Ալիեւ

Ադրբեջանը եւ Վրաստանը միշտ պաշտպանել են միմյանց ինքնիշխանությունը. Ալիեւ

Ադրբեջանը եւ Վրաստանը միշտ հանդես են եկել միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության պաշտպանության հայտարարություններով, աջակցել միմյանց համապատասխան միջազգային կազմակերպությունների քվեարկություններում։  Այդ աջակցությունը կշարունակվի նաեւ այսուհետ։ Այս մասին մարտի 16-ին հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպումից հետո մամուլի համար արված հայտարարությունում, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ալիեւի խոսքով՝ Ադրբեջանը եւ Վրաստանն այսօր «համատեղ ջանքերով ոչ միայն ապահովում են իրենց երկրների տնտեսական զագացումը, այլեւ միեւնույն ժամանակ դարձել են կարեւոր երկրներ տարածաշրջանի եւ լայն իմաստով՝ Եվրասիայի համար»։

«Մեր իրականացրած համատեղ ենթակառուցվածքային նախագծերը կարեւոր նշանակություն ունեն շատ երկրների համար։ Այս ուղղությամբ  այսուհետ եւս նախաձեռնվելու են լրացուցիչ քայլեր»,- ասել է Ալիեւը։

Նա ավելացրել է, որ Վրաստանը եւ Ադրբեջանը, «որպես երկու անկախ պետություններ, միշտ լինելու են կողք կողքի»։

«Մեր բարեկամությունը, եղբայրությունը հիմնված են խոր պատմական արմատների վրա։ Դարեր շարունակ մեր ժողովուրդներն ապրել են բարեկամության եւ բարիդրացիության պայմաններում։ Միջպետական հարաբերությունները կառուցված են այս ամուր հիմքի վրա»,- ասել է Ալիեւը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: