երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ալիեւն ընդունել է Ֆիդանին

Ալիեւն ընդունել է Ֆիդանին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանին։

Ինչպես տեղեկացրել է APA-ն, հանդիպման ժամանակ ընդգծվել է երկու երկրների միջեւ բարեկամական եւ եղբայրական հարաբերությունների հաջող զարգացումը բոլոր ոլորտներում։ Նշվել է, որ փոխադարձ այցելությունները եւ շփումները պետությունների ղեկավարների եւ այլ մակարդակներում ավանդ են ներդրել համագործակցության ամրապնդման գործում։

«Զրույցի ընթացքում վստահություն է հայտնվել, որ հարաբերություններն այսուհետ եւս կամրապնդվեն բոլոր ուղղություններով, տեղի է ունեցել կարծիքների փոխանակություն համագործակցության հեռանկարների եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի վերաբերյալ»,- տեղեկացրել է ԶԼՄ-ն։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: