ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ալիևը մի հրամանագրով ներկայացրել է Ադրբեջանի ազգային 5 գերակայությունները

Ալիևը մի հրամանագրով ներկայացրել է Ադրբեջանի ազգային 5 գերակայությունները

Ալիևը ստորագրել է հրամանագիր, որով ներկայացրել է մինչև 2030թ. Ադրբեջանի ազգային 5 գերակայությունները՝ տնտեսական ու հասարակական զարգացման նախագծերում, գրում է parstoday.com-ը:

Գերակայությունները ճշտվել են հետևյալ հերթականությամբ: 

1.Կայուն մրցակցային զարգացող տնտեսություն

2.Հասարակական արդարության վրա հիմնված դինամիկ ու ընդգրկուն բնակչություն

3. Մրցակցային մարդկային ներուժ ու ժամանակակից նորարարության միջավայր

4.Մեծ վերադարձ ազատագրված տարածքներ

5.Մաքուր շրջակա միջավայր և «Կանաչ աճով» երկիր

Ադրբեջանի կառավարությունը հարկադրված է 9 ամիսների ընթացքում 2021-2025թթ. համար մշակել այս երկրի տնտեսական ու հասարակական ծրագիրը և ամեն տարի այս ծրագրի իրականացման մասին զեկուցել Ադրբեջանի նախագահին:

  • Կիսվել: