ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Ալիևը ցանկանում է ամրապնդել պաշտպանական համագործակցությունը Կենտրոնական Ասիայի երկրների հետ

Ալիևը ցանկանում է ամրապնդել պաշտպանական համագործակցությունը Կենտրոնական Ասիայի երկրների հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անհրաժեշտ է համարում պաշտպանության և անվտանգության ոլորտում Կենտրոնական Ասիայի երկրների հետ համագործակցության ամրապնդումը։ Այս մասին նա հայտնել է Աստանայում Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների 6-րդ խորհրդակցական հանդիպման ժամանակ։ 

«Աշխարհում աճող սպառնալիքներն ու մարտահրավերները պահանջում են պաշտպանության և անվտանգության ոլորտում մեր երկրների միջև համագործակցության ավելի մեծ ամրապնդում», - Ադրբեջանի ղեկավարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։  

Այս համատեքստում Ալիևն առանձնապես ընդգծել է հուլիսին Ղազախստանում անցկացված «Բիռլեստիկ-2024» միջազգային օպերատիվ-մարտավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները, որոնց մասնակցել է նաև Ադրբեջանը։ Նրա խոսքով` պաշտպանության ոլորտում հարաբերությունների զարգացման ցուցանիշ է նաև Կենտրոնական Ասիայի երկրների կուրսանտների ուսուցումն Ադրբեջանի ռազմաուսումնական հաստատություններում:

 

  • Կիսվել: