Ալիևն ընդունել է Պետդեպի՝ Հրվ. Կովկասի հարցերով ավագ խորհրդական Լուի Բոնոյին
Ադրբեջնի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Հարավային Կովկասի հարցերով ավագ խորհրդական Լուի Բոնոյին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բոնոն ժամանել է Ադրբեջան և որ սպասվում են մի շարք հանդիպումներ պաշտոնյաների հետ, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի քննարկում։
Բոնոն կայցելի նաև Վրաստան և Հայաստան։