Ալիևն ընդունել է Փաուերին, Քիմին ու Բոնոյին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Բաքու ժամանած ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ USAID-ի ղեկավար Սամանթա Փաուերին, ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական հարցերով օգնական Յուրի Քիմին և ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասում բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Լուի Բոնոյին:
Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները՝ հանդիպման մանրամասները դեռ հայտնի չեն:
Հիշեցնենք, որ Ադրբեջան այցի նախաշեմին USAID-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, որ Փաուերը նախատեսում է Ալիևի վարչակազմի հետ քննարկել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը և այդ կապակցությամբ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարման կարևորությունը։
Նշված էր նաև, որ կողմերը կքննարկեն Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հեռանկարները՝ ՛՛հիմնված ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի վրա՛՛: