Ալիևն ու Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի և Իրանի նախագահները: Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ Իլհամ Ալիևը ևս մեկ անգամ արտահայտել է Ադրբեջանի դիրքորոշումը Իրանի և Իսրայելի միջև հակամարտության վերաբերյալ և մտահոգություն է հայտնել տարածաշրջանում իրավիճակի սրման կապակցությամբ:
Ալիևը ցավակցություն է հայտնել Իրանի դեմ հարձակման ընթացքում զոհերի կապակցությամբ և շնորհավորել Իսրայելի հետ հրադադարի հաստատման կապակցությամբ՝ ընդգծելով տարածաշրջանում խաղաղությունն ու հանգստությունը կարևորությունը:
Նշվում է, որ պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների հեռանկարների շուրջ, ընդգծել Փեզեշքիանի՝ Բաքու կատարած այցի հիման վրա ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված համատեղ ջանքերի շարունակման կարևորությունը:
Ալիևը Փեզեշքիանին հրավիրել է մասնակցելու Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին, որը տեղի կունենա Ադրբեջանում՝ հուլիսի սկզբին: