Ալիևն ու Իրանի ԱԳ նախարարը քննարկել են ԻԻՀ տարածքով դեպի Նախիջևան միջանցքի հարցը
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պայմանավորվել են մոտ ժամանակներս Իրանի տարածքով դեպի Նախիջևան միջանցքն ակտիվացնելու մասին: Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նշվում է, որ այս առնչությամբ Իրանի ԱԳ նախարարը, մասնավորապես, ասել է. ՛՛Սա կնպաստի հաղորդակցության ոլորտում իրանաադրբեջանական հարաբերությունների զարգացմանը։ Կարելի է ասել, որ այդ միջանցքը շատ կարևոր դեր կխաղա Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ կապելու գործում։ Մենք շատ լայն քննարկումներ ենք անցկացրել նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ տարածաշրջանում կոմունիկացիաների բացման վերաբերյալ՛՛։