շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Ահաբեկիչը փորձել է հրկիզել ուղղափառ եկեղեցին

Ահաբեկիչը փորձել է հրկիզել ուղղափառ եկեղեցին

Մայկոպի վրա հարձակում նախաձեռնած ահաբեկիչը խոստովանել է, որ ցանկացել է հրկիզել եկեղեցին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌՒԱ Նովոստի»–ն: 

Ձերբակալվածն ասել է, որ մտադիր է եղել բենզին լցնել, դուռը բացել և եկեղեցին հրկիզել։

«Եթե պահակ լիներ, մենք ուզում էինք դանակահարել նրան: Ես սկզբում ասացի, որ դանակահարելու եմ», - ասել է նա: 

Ուժայիններն ավելի վաղ կանխել էին Մայկոպ քաղաքի ուղղափառ եկեղեցու վրա հարձակումը: Ահաբեկիչը ցանկացել է սպանել հոգևորականներին և պահակներին, ինչպես նաև հրկիզել շենքը:

 

  • Կիսվել: