շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Աֆղանստանը հրաժարվել է Օլիմպիական խաղերում ճանաչել իր կանանց հավաքականը

Աֆղանստանը հրաժարվել է Օլիմպիական խաղերում ճանաչել իր կանանց հավաքականը

Աֆղանստանի իշխանությունները չեն ճանաչում երեք կին մարզուհիներին, որոնք երկիրը ներկայացնելու են Փարիզի Օլիմպիական խաղերում, AFP-ին ասել է կառավարության սպորտի վարչության ներկայացուցիչ Աթալ Մաշվանին։

Փարիզի Օլիմպիական խաղերին Աֆղանստանից կմասնակցեն վեց մարզիկներ՝ երեք կին և երեք տղամարդ։ Կանայք կմրցեն աթլետիկայում և հեծանվավազքում, տղամարդիկ՝ ձյուդո, աթլետիկա և լող:

«Միայն երեք մարզիկներ են ներկայացնում Աֆղանստանը», — ասաց Մաշվանին՝ նկատի ունենալով տղամարդկանց: — Ներկայումս Աֆղանստանում կանանց սպորտն արգելված է։ Իսկ եթե կանայք սպորտով չեն զբաղվում, ինչպե՞ս կարող են հայտնվել հավաքականում»:

Նշվում է, որ Օլիմպիական խաղերի մասնակցող վեց մարզիկներից միայն ձյուդոիստն է մարզվում Աֆղանստանում։

Հիշեցնենք, որ Փարիզի ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 17 օր։

Աղբյուրը՝ Armsport.am:

  • Կիսվել: