հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Աֆղանստանում ՌԴ դեսպանատան աշխատակիցների մի մասը կտեղափոխվի

Աֆղանստանում ՌԴ դեսպանատան աշխատակիցների մի մասը կտեղափոխվի

Աֆղանստանում այժմ ՌԴ դեսպանատան 100 աշխատակից կա, մի մասը արձակուրդ կուղարկվի և կտեղափոխվի Քաբուլից:

Աֆղանական ծագմամբ ռուսները, որոնց թիվը մի քանի հարյուր է, առայժմ չեն տեղափոխվի։ Այս մասին հայտարարել է ՌԴ դեսպանատան ներկայացուցիչ Զամիր Քաբուլովը:
 
«Իրավիճակն այսպիսին. ՝ունենք դեսպանատուն, մոտ 100 աշխատակից կա. նրանց մի մասը կտեղափոխվի՝ պարզապես որպեսզի չծանրաբեռնեն իրենց ներկայությամբ»,- ասել է  Քաբուլովը: Ինչ վերաբերում է  աֆղանական ծագմամբ ռուսներին, նրանք  կտեղափոխվեն բոլորովին այլ հիմնավորմամբ. երբ մենք համավարակի պատճառով բնակիչներին տեղափոխում էինք, նրանք ևս լքում էին երկիրը»: Նա խորհուրդ է տվել երկրում մնացողներին պահպանել հանգստություն, հնարավորության դեպքում տնից դուրս չգալ և ուշադրություն չգրավել, մինչև իրավիճակը պարզվի:
 
«Թալիբները երկրում պարետային ժամ են սահմանել, որը համարում եմ դրական քայլ: Դա հնարավորություն է տալիս հսկել քաղաքում իրավիճակը հնարավոր ոչ թալիբների ու ավազակների հարձակումներից»,-ասել է Քաբուլովը

  • Կիսվել: