կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Աֆղանստանում կործանված ռուսական օդանավի ողջ մնացած 4 անձինք վերադարձել են Մոսկվա

Աֆղանստանում կործանված ռուսական օդանավի ողջ մնացած 4 անձինք վերադարձել են Մոսկվա

Աֆղանստանում կիրակի օրը ռուսական օդանավի կործանումից ողջ մնացած 4 անձինք այսօր վերադարձել են Մոսկվա` երկու օդաչու և երկու բժիշկ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Օդանավն այսօր առավոտյան է վայրէջք կատարել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան։

Մոսկվա ժամանած օդաչուներից Դմիտրի Բելյակովը, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է, որ ավիավթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել, որն էլ հանգեցրել է վառելիքի հետ կապված խնդրի։

«Ըստ երևույթին վառելիքի խնդիր կար․ սառույցի առկայությունը խաթարել է վառելիքի հոսքը հիմնական պահեստարանից դեպի մատակարարման բաք»,- լրագրողներին ասել է օդաչուն։

Բելյակովը հայտնել է, որ օդաչուները մինչև վերջին րոպեները միջոցներ էին ձեռնարկում վթարային վայրէջքի համար։

Հունվարի 20-ի երեկոյան Falcon 10 ինքնաթիռը դադարել էր կապի դուրս գալ և երեկոյան մոտավորապես Աֆղանստանի և Տաջիկստանի սահմանին անհետացել էր ռադարներից։ Ինքնաթիռը շտապօգնության չարտերային թռիչք էր կատարում։ Թաիլանդից Մոսկվա թռչող օդանավում եղել է վեց մարդ։ ՌԴ Քննչական կոմիտեն վթարի փաստով քրեական գործ է հարուցել։ Հունվարի 21-ին Թալիբանի տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ փրկարարները հայտնաբերել են ինքնաթիռը, չորս մարդ, այդ թվում՝ օդաչուն, ողջ են մնացել։

  • Կիսվել: