կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Աֆղանստանում իրենց տները հարկադրված լքել է շուրջ 400 հազար մարդ

Աֆղանստանում իրենց տները հարկադրված լքել է շուրջ 400 հազար մարդ

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի պաշտոնական ներկայացուցիչ Ֆաբիա Մանտուն հայտարարել է, որ 2021 թվականի սկզբից մինչ օրս Աֆղանստանում իրենց տները հարկադրված լքել է շուրջ 400 հազար մարդ:

 Ֆաբիա Մանտուն կոչ է արել Աֆղանստանի հարևան երկրներին ՝ չփակել սահմանները զինված հակամարտությունից փախչող աֆղանների համար:
 
Նա հավելել է, որ 2020 թվականի վերջի դրությամբ երկրում եղել է 2,9 միլիոն ներքին տեղահանված քաղաքացի:
 
Ըստ տարբեր տվյալների՝ հիմնականում աֆղան փախստականները տեղափոխվում են Իրան, Պակիստան, Գերմանիա, Թուրքիա, Շվեդիա և այլ երկրներ: Օրինակ՝ 2001 թվականից ի վեր Իրան է տեղափոխվել 3.3 միլիոն աֆղան, իսկ Պակիստան՝ 1.4 միլիոն աֆղան: Վերջին իրադարձություններից հետո դեպի այդ երկրներ աֆղանների հոսքը ավելացել է:

  • Կիսվել: