շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Աֆղանստանում բուժօգություն ենք ցուցաբերում հազարավոր վիրավորների. ԿԽՄԿ

Աֆղանստանում բուժօգություն ենք ցուցաբերում հազարավոր վիրավորների. ԿԽՄԿ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Աֆղանստանում բուժօգություն է ցուցաբերում հազարավոր վիրավորների և աշխատում է այդ երկրի Կարմիր մահիկի ընկերության հետ՝ լուծելու զոհվածների մարմիններն ընտանիքներին վերադարձնելու հարցը: Այս մասին իր թվիթերյան էջում ԿԽՄԿ նախագահ Փիթեր Մաուրերը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մենք շարունակում ենք անհապաղ օգնություն տրամադրել երկրում. բուժում ենք հազարավոր վիրավորների և Աֆղանստանի Կարմիր մահիկի ընկերության հետ համատեղ աշխատում ենք զոհվածների մարմիններն ընտանիքներին վերադարձնելու ուղղությամբ՛՛:

Նշենք, որ թալիբներն օգոստոսի 15-ին առանց որևէ կրակոցի մտել են Քաբուլ և մի քանի ժամվա ընթացքում լիակատար վերահսկողություն հաստատել Աֆղանստանի մայրաքաղաքում: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանին հայտարարել է, որ հրաժարական է տվել արյունահեղությունը կանխելու նպատակով: Նա լքել է երկիրը: 

  • Կիսվել: