ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Աֆղանստանում 1,4 միլիոն աղջիկ զրկված է կրթություն ստանալու հնարավորությունից. ՅՈՒՆԵՍԿՕ

Աֆղանստանում 1,4 միլիոն աղջիկ զրկված է կրթություն ստանալու հնարավորությունից. ՅՈՒՆԵՍԿՕ

Աֆղանստանում 1,4 միլիոն աղջիկ զրկված է միջնակարգ և բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից:
 
ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալով՝ անցած տարի այդ թիվը 300.000-ով պակաս է եղել: Կազմակերպության գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի խոսքով՝ այսօր Աֆղանստանը միակ երկիրն է աշխարհում, որն արգելում է 12 տարեկանից բարձր աղջիկների և կանանց կրթություն ստանալ:
 
Կազմակերպության զեկույցի համաձայն՝ 3 տարի առաջ թալիբների իշխանության գալուց հետո, կտրուկ նվազել է տարրական կրթության հասանելիությունը. 1,1 միլիոն աղջկա և տղայի արգելվում է դպրոց հաճախել:

  • Կիսվել: