հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը Թեհրանի պարտավորությունն է. Գրոսսի

ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը Թեհրանի պարտավորությունն է. Գրոսսի

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը չգիտի, թե որտեղ է Իրանը թաքցրել մինչև 60 տոկոս հարստացված 400 կգ ուրանը՝ հայտարարել է Գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին: Նրա խոսքով՝ չնայած ռազմական գործողություններին՝ Թեհրանը պարտավոր է գործակալության տեսուչներին ցույց տալ, թե որտեղ է գտնվում հարստացված ուրանը:

Գրոսսին մեկնաբանել է ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին Իրանի խորհրդարանի որոշումը:

«Դա իրավական պարտավորություն է: Քանի դեռ Իրանը մնում է Միջուկային զենքի չտարածման պայմանագրի կողմ, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցությունը Թեհրանի պարտավորությունն է, և այն ուժի մեջ է»,- նշել է պաշտոնյան:

  • Կիսվել: