կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Ադրբեջանը շարունակաբար անտեսում է միջազգային մարդասիրական իրավունքը. տեսանյութ

Ադրբեջանը շարունակաբար անտեսում է միջազգային մարդասիրական իրավունքը. տեսանյութ

Karabakh Records-ի տարածած տեսանյութը ներկայացնում է փաստեր այն մասին, որ Ադրբեջանը շարունակաբար անտեսում է միջազգային օրենքները։

Ի՞նչ է ձեր մտքով անցնում, երբ մտածում եք Ադրբեջանի մասին։

  • Նավթ,
  • էներգիա,
  • մարդու իրավունքներ,
  • ավտոկրատիա,
  • խախտված մարդու իրավունքներ,
  • ագրեսիա,
  • պատերազմ,
  • ռազմական հանցագործություն,
  • ռազմագերիներ,
  • 44-օրյա պատերազմ,
  • Ադրբեջանի 2020 թվականի սեպտեմբերյան ագրեսիան,
  • Ադրբեջանի կողմից գերեվարված 200+ հայ ռազմագերիներ,
  • հայ ռազմագերիների քրեական հետապնդում,
  • խոշտանգումներ և հոգեբանական ճնշումներ հայ ռազմագերիների ու գերեվարված խաղաղ բնակիչների նկատմամբ,
  • հայ գերիների գլխատում ու արտադատական մահապատիժ,
  • 2020 թվականից ի վեր 35 հայ ռազմագերիներ դեռևս կալանքի տակ են,
  • խախտվել են կյանքի և խոշտանգման, անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի չենթարկվելու իրավունքները,
  • խախտվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով պաշտպանվող արդար դատաքննության իրավունքը,
  • արձանագրվել է բռնի անհետացման շուրջ 30 դեպք։

  • Կիսվել: