ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ադրբեջանը կարող է դառնալ եվրոպական երկրներին էներգետիկ ռեսուրսների կարևոր մատակարար. Ալիև

Ադրբեջանը կարող է դառնալ եվրոպական երկրներին էներգետիկ ռեսուրսների կարևոր մատակարար. Ալիև

Բաքուն սկսում է Ադրբեջանից Եվրոպա ևս մեկ էներգետիկ կամրջի կառուցումը։ Երկիրը կարող է դառնալ եվրոպական երկրներին էներգետիկ ռեսուրսների, այդ թվում՝ վերականգնվող աղբյուրների կարևոր մատակարար: Այս մասին Բուխարեստում լիագումար նիստում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Այսօր մենք սկսում ենք Ադրբեջանից Եվրոպա ևս մեկ էներգետիկ կամրջի կառուցումը։ Մեր երկիրը պատրաստվում է դառնալ Եվրոպա էլեկտրաէներգիայի, հիմնականում կանաչ էներգիայի կարևոր մատակարար՛՛:

Ադրբեջանը, ըստ Ալիևի, ունի անհրաժեշտ էներգետիկ ներուժը Եվրամիության երկրներին մատակարարումները մեծացնելու համար. խոսքը քամու և արևային էներգիայի մասին է։

՛՛Ադրբեջանի վերականգնվող էներգիայի ներուժը կազմում է ավելի քան 27 ԳՎտ ցամաքային հողմային և արևային էներգիա և 157 ԳՎտ ծովային հողմային էներգիա Կասպից ծովի ադրբեջանական հատվածում՛՛,-նշել է Ադրբեջանի նախագահը:

  • Կիսվել: