կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո հայտնաբերվել և հայկական կողմին է փոխանցվել 1713 մարդու դի

Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո հայտնաբերվել և հայկական կողմին է փոխանցվել 1713 մարդու դի

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 1713 մարդու դի։ ԱՊԱ-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական ​​հանձնաժողովի տարածած տեղեկատվության մեջ։

Նշվում է, որ Ադրբեջանը, ռուսական խաղաղապահ զորակազմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) սերտ մասնակցությամբ «համակողմանի աջակցություն է ցուցաբերել հայկական կողմին այն տարածքներում որոնողական աշխատանքներ իրականացնելու հարցում, որտեղ իրականացվել են ռազմական գործողություններ»:

Ըստ հաղորդագրության՝ Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո հայտնաբերվել և հայկական կողմին է փոխանցվել 1713 մարդու դի, 2022 թվականի սեպտեմբերի 12-14-ը հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական բախումից հետո՝ 157 մարդու դի, 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը ընկած ժամանակահատվածում Արցախում իրականացված ռազմական գործողություններից հետո 173 մարդու դի։

«Ադրբեջանի 3890 քաղաքացի պետական ​​հանձնաժողովում գրանցվել է որպես անհայտ կորած Ղարաբաղյան առաջին պատերազմում, և 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ նրանցից միայն 25-ի աճյունն է ճանաչվել»,- ասվում է տեղեկատվության մեջ։

 

  • Կիսվել: