երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանը դադարեցնում է օդանավակայաններում մուտքի արտոնագրերի տրամադրումն Իրանի քաղաքացիներին

Ադրբեջանը դադարեցնում է օդանավակայաններում մուտքի արտոնագրերի տրամադրումն Իրանի քաղաքացիներին

Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը հայտարարություն է տարածել այն մասին, որ 2023 թվականի հունիսի 23-ից Ադրբեջանը դադարեցնում է Իրանի քաղաքացիներին մուտքի արտոնագրերի տրամադրումը Ադրբեջանի միջազգային օդանավակայաններում։

Հաղորդվում է, որ Իրանի դեսպանատունը խնդրել է իր քաղաքացիներին Ադրբեջան այցելելու ցանկության դեպքում նախապես «ASAN վիզա» ստանալ առցանց եղանակով կամ դիմել Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսություն վիզա ստանալու համար։

  • Կիսվել: