Ադրբեջանում տեղի են ունեցել ներքին զորքերի օպերատիվ բրիգադի զորավարժություններ
Ադրբեջանում տեղի են ունեցել ներքին զորքերի «Նախիջևան» առանձին օպերատիվ բրիգադի հատուկ մարտավարական զորավարժություններ, հայտնել են երկրի առանձին համակցված բանակի մամուլի ծառայությունից, տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ հատուկ տակտիկական զորավարժությունների սցենարի համաձայն՝ զենքի, զինամթերքի և պայթուցիկ նյութերի մաքսանենգության, թմրամիջոցների վերամշակման և ապօրինի շրջանառությամբ զբաղվող կազմակերպված հանցախմբին վնասազերծելու նպատակով Ներքին զորքերի «Նախիջևան» առանձին օպերատիվ բրիգադի հատուկ ջոկատայինները սկսել են հակաահաբեկչական գործողություն։
Հայտնի է նաև, որ զորավարժությունների ընթացքին հետևել են Թուրքիայի ԶՈւ ներկայացուցիչներ: