ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ադրբեջանում Ռուսաստանի և Իրանի դեսպանները քննարկել են 3 + 3» տարածաշրջանային հարթակը

Ադրբեջանում Ռուսաստանի և Իրանի դեսպանները քննարկել են 3 + 3» տարածաշրջանային հարթակը

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովն այսօր՝ մարտի 2-ին, Բաքվում հանդիպել է իրանցի գործընկեր Աբբաս Մուսավիի հետ, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Իրանի դեսպանատան մամուլի ծառայությունը:

Երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները քննարկել են Հարավային Կովկասում վերջին զարգացումները, «3 + 3» տարածաշրջանային հարթակի աշխատանքը, ինչպես նաեւ Մոսկվայի եւ Թեհրանի համագործակցությունը տնտեսական ոլորտում, այդ թվում՝ Հյուսիս - Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի իրականացման համատեքստում:

Իրանը պատրաստ է «3 + 3»  ձևաչափով հանդիպում անցկացնել Թեհրանում Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարների հետ, այս մասին անցյալ շաբաթ հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

  • Կիսվել: