երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանում փորձարկվել են Թուրքիայի կողմից արդիականացված SU-25 գրոհիչները

Ադրբեջանում փորձարկվել են Թուրքիայի կողմից արդիականացված SU-25 գրոհիչները

Ստամբուլում «IDEF-23» ռազմական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսի շրջանակներում թուրքական «TUSAŞ» ընկերության և Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջև ստորագրվել էր համաձայնագիր, ըստ որի  Թուրքիան կարդիականացնի  Ադրբեջանի «SU-25» ռմբակոծիչները։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ռմբակոծիչներն արդեն Ադրբեջանում են և արդիականացումից հետո հաջողությամբ իրականացրել են փորձնական թռիչք։ «SU-25» ռմբակոծիչների վրա տեղադրված են  թուրքական արտադրության «խելացի» ռումբեր և հրթիռներ, որոնք ևս ենթարկվել են փորձարկման։

Նշվում է, որ   «SU-25 ML» ռմբակոծիչները կանվանափոխվեն  «Լաչին»։

  • Կիսվել: