երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1148-ի. Ինտերֆքս-Ադրբեջան

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1148-ի. Ինտերֆքս-Ադրբեջան

Ադրբեջանում կորոնավիրուս է հայտնաբերվել եւս 50 մարդու մոտ, տեղեկացնում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»՝ հղում անելով կառավարությանը կից օպերատիվ շտաբին:

Շտաբի հաղորդագրության մեջ ասված է. «Այսօր Ադրբեջանում գրանցվել է COVID-19-ով եւս 50 վարակված։ Նրանք բոլորը տեղավորվել են հատուկ ռեժիմի հիվանդանոցներում»,- ասվում է շտաբի հայտարարության մեջ։ Այսպիսով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1148-ի։ Վերջին մեկ օրվա ընթացքում մահացել է 1 մարդ, մահացածների ընդհանուր թիվը 12 է։
 
Բացի այդ, հաղորդագրության համաձայն, անցած օրվա ընթացքում բուժվել է 39 մարդ, ապաքինվածների ընդհանուր թիվը 289 է։ «Ներկայում հատուկ ռեժիմի հիվանդանոցներում գտնվում է 847 մարդ։ Նրանցից 25-ի վիճակը ծանր է, 30-ինը՝ միջին ծանրության, մնացածինը՝ կայուն»:

  • Կիսվել: