չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Ադրբեջանում կորոնավիրուսի հաստատված 11 դեպք կա

Ադրբեջանում կորոնավիրուսի հաստատված 11 դեպք կա

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման ևս 2 նոր դեպք է գրանցվել։ Այդպիսով վարակվածների թիվը հասել է 11-ի, հայտնում է Ադրբեջանի կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբը։

«Ադրբեջանի երկու քաղաքացիների մոտ, որոնք վերադարձել են Իրանից, հաստատվել է կորոնավիրուսով վարակման փաստը»,- ասված է հաղորդագրության մեջ: 

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, շտաբի տվյալներով՝ վարակվածները տեղավորվել են հատուկ ռեժիմի հիվանդանոցում: Բոլոր վարակվածները մինչ այդ եղել են Իրանում։

 

  • Կիսվել: