կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ադրբեջանում կան հայ ռազմագերիներ, որոնք պետք է տուն ուղարկվեն․ Շտեֆան Շենախ

Ադրբեջանում կան հայ ռազմագերիներ, որոնք պետք է տուն ուղարկվեն․ Շտեֆան Շենախ

«Մենք տեսել ենք, որ այս օրերին մարդիկ են զոհվել, բայց ոչ Լեռնային Ղարաբաղի տարածքում, այլ ՀՀ ինքնիշխան տարածքում, քանի որ Ադրբեջանի կողմից օգտագործվել են ծանր զենքեր»,- ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում հայտարարեց ավստրիացի պատվիրակ Ստեֆան Շենախը։

Ստեֆան Շենախը հորդորեց հայկական և ադրբեջանական պատվիրակություններին, ինչպես ԵԽԽՎ նախագահ Թինի Քոքսն է ասում, օգտագործել ԵԽԽՎ նստաշրջանի այս շաբաթվա հնարավորությունը, որպեսզի դրական մտքերի փոխանակում կատարեն։ Նա կարևորեց, որպեսզի այս օրերին հաստատվի հրադադար։

Ավստրիացի պատգամավորն այս հարցում կարևորեց Թուրքիայի դերն ու ասաց․ «Մենք պետք է Թուրքիային կոչ անենք օգտագործել իր ներուժը՝ միջամտելու, որպեսզի հասնենք հրադադարի»։


  • Կիսվել: