ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Ադրբեջանում ձերբակալել են նախկին պատգամավորի՝ բնապահպանական ակցիային աջակցելու համար

Ադրբեջանում ձերբակալել են նախկին պատգամավորի՝ բնապահպանական ակցիային աջակցելու համար

Ադրբեջանում ձերբակալել են նախկին պատգամավոր Նազիմ Բեյդեմիրլիին՝ բնապահպանական ակցիային աջակցելու համար: Այս մասին հայտարարել է Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի նախագահ Ջամիլ Հասանլին՝ Turan հաղորդման շրջանակներում։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի խորհրդարանի նախկին պատգամավոր Նազիմ Բեյդեմիրլիի ձերբակալությունը դրամաշորթության կասկածանքով բացարձակ անհեթեթություն է․ «Կասկած չկա, որ նրան ձերբակալել են Սոյուդլու գյուղում տեղի ունեցած անկարգությունների հետ կապված սկզբունքային դիրքորոշման եւ, մասնավորապես, տեղի բնակիչների պահանջների հիմնավորվածության մասին նրա հայտարարությունների պատճառով»։

 

  • Կիսվել: