կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Ադրբեջանն Իտալիայից ռազմական ինքնաթիռներ կգնի

Ադրբեջանն Իտալիայից ռազմական ինքնաթիռներ կգնի

Ադրբեջանը Իտալիայից կգնի C-27J Spartan ռազմական ինքնաթիռներ: Այս մասին հայտնել են արտադրող ՛՛Լեոնարդո՛՛ ընկերությունից, տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ինչպես հաղորդվում է՝ ինքնաթիռը նախատեսված է ռազմական տրանսպորտային առաքելությունների, հետևակի վայրէջքի, զորքերի մարտավարական աջակցության, հատուկ նշանակության ուժերի գործողությունների, մարդասիրական օգնության և աղետների հետևանքով օգնության համար։

  • Կիսվել: