ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ադրբեջանն Իրանից պարզաբանումներ է պահանջում Արցախ ԻԻՀ-ի քաղաքացիների այցելությունների առիթով

Ադրբեջանն Իրանից պարզաբանումներ է պահանջում Արցախ ԻԻՀ-ի քաղաքացիների այցելությունների առիթով

Ադրբեջանը շարունակում է անհեթեթ պահանջներ ներկայացնել Իրանին Արցախ ԻԻՀ-ի քաղաքացիների այցելությունների հետ կապված։

Ինչպես տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները, այս թեմայի վերաբերյալ հերթական հայտարարությունն է արել Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Էլնուր Մամեդովը՝ Հայաստանի հասցեին մեղադրանքների համատեքստում։

«Ադրբեջանական կողմը վստահ է, որ ի հեճուկս եռակողմ հայտարարության, Հայաստանը նորից շահագրգռված է Լաչինի ճանապարհի անօրինական օգտագործմամբ»,- ասել է Մամեդովը։

«Անօրինական օգտագործում ասելով նկատի են առնվում դեռեւս Ղարաբաղի տարածաշրջանից դուրս չբերված հայկական զորակազմի փոխատեղումը, նշյալ տարածքով թալանված օգտակար հանածոների տեղափոխումը Հայաստան եւ դրանց արտահանումը միջազգային շուկաներ, երրորդ երկրների ներկայացուցիչներ, առաջին հերթին՝ Իրանի որոշ քաղաքացիներ տարածաշրջան հասցնելը, ինչի հետ կապված Թեհրանը դեռ պարզաբանումներ չի տվել»,- նշել է Մամեդովը։ 

  • Կիսվել: