չորեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2025
Ադրբեջանն արգելել է իր պատվիրակության դեմ քվեարկած ԵԽԽՎ պատգամավորներին մուտք գործել իր տարածք

Ադրբեջանն արգելել է իր պատվիրակության դեմ քվեարկած ԵԽԽՎ պատգամավորներին մուտք գործել իր տարածք

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությանը դեմ քվեարկածները, այդ թվում՝ վեհաժողովում Գերմանիայի պատվիրակության ղեկավար Ֆրանկ Շվաբեն ներառված են «անցանկալի անձանց» ցուցակում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։

«Եթե այդ անձինք Ադրբեջան ժամանեն ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության մանդատի վերականգնումից առաջ, նրանց թույլ չեն տա մուտք գործել երկիր», - ասել է նա՝ անդրադառնալով COP29-ի շրջանակներում Շվաբեի՝ Բաքու այցելելու հնարավորության մասին։

  • Կիսվել: