Ադրբեջանի ԶՈւ ԳՇ նախկին պետին մեղադրում են դավաճանության համար
Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Նաջմեդդին Սադիկովին մեղադրում են պետական դավաճանության համար, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նշվում է, որ հայտնի են դարձել ՛՛Չեիլդաղ՛՛ գործողության մարնամասները, որոնք նախատեսվել է իրականացնել Արցախյան դեռևս առաջին պատերազմի ժամանակ 1993թ-ին դեկտեմբերի 30-ի լույս 31 գիշերը Աղջաբեդիի ուղղությամբ, որը, սակայն, մեկ օրով հետաձգվել է ու անհաջողությամբ ավարտվել։
Ադրբեջանի Զինվորական դատախազության հատկապես կարևոր գործերով նախկին ավագ քննիչ Քամալ Ալիևը քրեական գործի քննության մասին տեղեկանք է ուղարկել kriminialqafqaz.az-ին՝ նշելով, որ ԶՈւ-ի ԳՇ պետ Նաջմեդդին Սադիկովի հրամանով գործողությունը մեկ օրով հետաձգվել է, ինչի արդյունքում 82 ադրբեջանցի զինծառայող հատնվել է թակարդում, զոհվել կամ անհետ կորել։
Ըստ Ալիևի՝ հետաքննության ընթացքում պարզվել է, որ Սադիկովի գրած հաղորդումը կեղծ է։ 1994 թվականին քննիչը Սադիկովին, Էլբրուս Օրուջևին, Ալեքսանդր Վասյակին և մյուսներին մեղադրանք է առաջադրել պետական դավաճանության և պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ (Քրեական օրենսգրքի 274 և 341 հոդվածներ՝ ներկայիս ձևակերպմամբ)։
Թեև Նաջմեդդին Սադիկովին չեն ձերբակալել, սակայն նա զրկվել է ՊՆ հատուկ նշանակության ջոկատներից, օպերատիվ հետախուզական կառույցներից տեղեկատվություն ստանալու հնարավորությունից։