հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետը պատվիրակության հետ այցելել է Թուրքիա

Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետը պատվիրակության հետ այցելել է Թուրքիա

Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ - զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վալիևը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա։
 
Այցի շրջանակներում տեղի կունենան մի շարք հանդիպումներ Թուրքիայի ռազմական ղեկավարության հետ։ Կքննարկվեն ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական ոլորտներում համագործակցության հարցեր։

  • Կիսվել: