Ադրբեջանի վարչապետը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը Թեհրանում հանդիպել է Իրանի նորանշանակ առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ։
Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ Ասադովը շնորհավորել է Արեֆին Իրանի առաջին փոխնախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։
Կողմերը գոհունակություն են հայտնել առևտրատնտեսական, տրանսպորտային, էներգետիկ, հումանիտար և բազմաթիվ այլ ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացման կապակցությամբ։
Բացի այդ՝ քննարկվել են տարբեր ոլորտներում ադրբեջանաիրանական համագործակցության ընդլայնման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Հիշեցնենք, որ Ասադովը Թեհրանում է՝ մասնակցելու Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը։