Ադրբեջանի ՊՆ ղեկավարը հանձնարարել է բարձրացնել ԶՈւ մարտունակությունը՝ «2024-ին սպասվող խնդիրների որակյալ կատարման համար»
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ծառայողական խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են նրա տեղակալները, զորքերի հրամանատարները, նախարարության գլխավոր վարչությունների և ծառայությունների պետերը: Այս մասին տեղեկացնում է APA-ն:
Նշվում է, որ խորհրդակցությանը տեսակապով մասնակցել են ՛՛ազատագրված տարածքներում՛՛ (չակերտները-խմբ.) տեղակայված զորամիավորումների հրամանատարները:
Աղբյուրը, հղում անելով երկրի ռազմական գերատեսչությանը, նշում է նաև, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանին տիրող օպերատիվ իրավիճակին, զորքերի ծառայության կազմակերպմանն ու անցկացմանը:
Հասանովը հատուկ ուշադրություն է դարձնել ստորաբաժանումների մարտական պատրաստությանը, ինչպես նաև ՛՛2024 թվականին սպասվող այլ խնդիրների որակյալ կատարմանը՛՛:
Բացի այդ՝ նա հանձնարարել է նաև բարձրացնել ստորաբաժանումների մարտունակությունը։