կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ադրբեջանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ երկու կողմից անհայտ կորածների որոնումն ապահովելու գործում

Ադրբեջանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ երկու կողմից անհայտ կորածների որոնումն ապահովելու գործում

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ երկու կողմից անհայտ կորածների որոնումն ապահովելու գործում։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ասվում է Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական ​​հանձնաժողովի տեղեկատվության մեջ։

«Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական ​​հանձնաժողովը ողջունում է Հայաստանի համապատասխան կառույցի հայտարարությունը անհայտ կորածների ճակատագիրը պարզելու հարցում համագործակցելու պատրաստակամության մասին, և, ինչպես միշտ, նպատակահարմար է համարում միավորել ջանքերն այս ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Կառույցից շեշտում են, որ  անհրաժեշտ են համարում անհայտ կորածների հուղարկավորման վայրերի որոնմանը ներգրավել դաշտային հրամանատարներին և այլ լիազորված անձանց, ովքեր ունեն բավարար տեղեկատվություն զանգվածային գերեզմանների մասին և ղեկավարել են Հայաստանի ռազմական գործողությունները մինչև 1994 թվականը։

 

  • Կիսվել: