երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդիպել է Լաչինի շրջանում ծառայող զինվորականների հետ

Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդիպել է Լաչինի շրջանում ծառայող զինվորականների հետ

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը և Լաչինի շրջանում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Մասիմ Մամեդովը հանդիպել են այդտեղ ծառայող զինվորականների հետ, հայտնել են Ադրբեջանի ՊՆ-ից, տեղեկացնում են ԶԼՄ-ները:

՛՛Նախարարը կարևորել է զինծառայողների կողմից իրենց հանձնարարված պարտականությունների պատշաճ կատարումը: Զինծառայողներին ասվել է, որ նրանք պետք է պատրաստ լինեն ցանկացած պահի կատարել գերագույն գլխավոր հրամանատարի առաջադրանքները՛՛,-ասված է Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությնա մեջ:

Նշվում է նաև, որ Հասանովը զննել է զինտեխնիկան և ստուգել անձնակազմի պատրաստվածությունը։ Նա հանձնարարել է բարձրտաստիճան սպաներին բարելավել զինվորականների սոցիալական և կենցաղային պայմանները և բարձր մակարդակի վրա պահել մարտական պատրաստվածությունը:

 

  • Կիսվել: