շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի շենքի մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի շենքի մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի շենքի մոտ բողոքի ցույց է տեղի ունեցել, որը կազմակերպել էին թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով ձերբակալված հավատացյալների հարազատները:

Նրանք բարձրացրել են ձերբակալվածների դիմանկարները՝ հայտարարելով նրանց անմեղության մասին։ Ակցիայի մասնակիցներից մեկը Turan-ին հայտնել է, որ թեեւ պաշտոնապես մեղադրանքներ են առաջադրվել թմրանյութերի վերաբերյալ, ձերբակալվածներին հարցաքննում են Իրանի հետ հնարավոր կապերի համար։

Ոստիկանությունը չի միջամտել ակցիայի ընթացքին, սակայն ցուցարարներին խորհուրդ է տվել դիմել ադմինիստրացիայի ընդունարան:

Ի վերջո ցուցարարներին նստեցրել են ավտոբուս եւ հեռացրել տարածքից։

Պարբերականը հիշեցնում է, որ վերջին շրջանում ձերբակալվել է ավելի քան 100 հավատացյալ, որոնց ներկայացնում են որպես Իրանի հատուկ ծառայությունների գործակալ:  

  • Կիսվել: