հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ադրբեջանի խորհրդարանն ընդունել է փաստաթուղթ Հայաստանի հանդեպ տարածքային հավակնությունների մասին

Ադրբեջանի խորհրդարանն ընդունել է փաստաթուղթ Հայաստանի հանդեպ տարածքային հավակնությունների մասին

Ադրբեջանի խորհրդարանում ընդունվել է փաստաթուղթ Հայաստանի հանդեպ տարածքային պահանջների մասին։

Ինչպես տեղեկացրել է APA-ն, փաստաթուղթն անվանվել է «Արեւմտյան ադրբեջանցիներին պատմական հայրենիք վերադարձնելու հայտարարություն» եւ հայտ է Հայաստանի ամբողջ տարածքի նկատմամբ։

Աղբյուրի համաձայն՝ հայտարարությունն ընթերցել է հապճեպ ստեղծված «արեւմտյան Ադրբեջան համայնքի» նախագահ, պատգանմավոր Ազիզ Ալեքբերլին։

«Ադրբեջանցիները դարեր շարունակ ապրել են ներկա Հայաստանի տարածքում։ Պատմական փաստաթղթերը եւ քարտեզները ապացուցում են, որ այստեղ ապրող բնակչության մեծ մասը ադրբեջանցիներ են եղել։ Ցավոք, փուլային էթնիկ զտման հետեւանքով Հայաստանում ոչ մի ադրբեջանցի չի մնացել։ Ադրբեջանցիներից Հայաստանի տարածքի լիակատար մաքրումից հետո ադրբեջանական հողերի 20 տոկոսը օկուպացվել է»,- նշվել է հայտարարությունում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: