Ադրբեջանի ղեկավարը տեղանվանական զավթողագործության գործընթացը սկսել է
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը սեփական երկրի ԶԼՄ-ներին կոչ է արել օգտագործել Հայաստանի բնակավայրերի ադրբեջանական անվանումները:
Ադրբեջանի ղեկավարը տեղանվանական զավթողագործության գործընթացը սկսել է Վարդենիսից: «Այս ճանապարհը (Ալիեւը գտնվում է գրավյալ Քարվաճառում) ուղիղ տանում է դեպի Բասարկեչերի շրջան: Այն Հայաստանում կոչվում է Վարդենիսի շրջան: Բայց այս շրջանի եւ մարզի իսկական անվանումը Բասարկեչեր է»,- ասել է Ալիեւը:
Հետո Ալիեւը կեղծ պատմական էքսկուրս է կատարել` հայտարարելով «հնագույն ադրբեջանական հողի» եւ այն մասին, որ «բնակիչների բացարձակ մեծամասնությունն ադրբեջանցիներ էին»:
Վերջինը խոսել է նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքից»՝ հայտարարելով, որ «ներկայում Արևմտյան Զանգեզուրը գտնվում է Հայաստանի վերահսկողության տակ, բայց Զանգեզուրի միջանցքը բացելու արդյունքում իրենք, բնականաբար, այն կօգտագործեն քաղաքացիներին իրենց նախնիների երկիր վերադարձնելու համար»:
Ալիևի խոսքով՝ «ադրբեջանցիները լիովին իրավունք ունեն ապրել իրենց նախնիների երկրում»:
«Մենք դա թողել ենք հաջորդ փուլի համար», - ասել է Ադրբեջանի նախագահը: