երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ադրբեջանի բուժծառայությունը չի համապատասխանում ԱՄՆ չափանիշներին. Պետքարտուղարություն

Ադրբեջանի բուժծառայությունը չի համապատասխանում ԱՄՆ չափանիշներին. Պետքարտուղարություն

ԱՄՆ Պետքարտուղարությունը մեծացրել է Ադրբեջան եւ Թուրքմենստան ուղեւորությունների հետ կապված վտանգավորության մակարդակը՝ իր քաղաքացիներին կոչ անելով վերանայել այս երկրներ ճանապարհորդությունների հնարավորությունը: Այս մասին նշված է պետքարտուղարության հայտարարությունում, հաղորդում է Reuters-ը։

Ըստ գերատեսչության հայտարարության՝ այս որոշումն ընդունվել է պայմանավորված կորոնովիրուսի բռնկմամբ:

Միացյալ Նահանգները հայտնել է նաև, որ «Ադրբեջանի բուժծառայությունը չի համապատասխանում ԱՄՆ չափանիշներին, իսկ որոշ շրջաններում էլ բժշկական հիմնական պարագաները կարող են հասանելի չլինել»:

  • Կիսվել: