Մենք կստիպենք ԱՄՆ-ին զղջալ իրանական տարածքի վրա նոր հարձակումների համար. ԻՀՊԿ
Իրանը կստիպի Միացյալ Նահանգներին զղջալ իրանական տարածքի վրա նոր հարձակումների համար: Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ մամուլի խոսնակ Հոսեյն Մոհեբին, տեղեկացնում են իրանական ԶԼՄ-ները:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էչ, որ Միացյալ Նահանգները հարվածում է իրանական թիրախներին՝ ի պատասխան Թեհրանի կողմից Հորմուզի նեղուցում ծովային ականներ տեղադրելու անհաջող փորձի
Նա նաև նշել էր, որ Միացյալ Նահանգները կձեռնարկի ավելի լայնածավալ հարվածներ Իրանի դեմ, եթե վերջինս հակահարված տա։



