Ադրբեջանի բուհերից մեկում հետազոտողների համար հայոց լեզվի դասընթացներ կկազմակերպվեն
Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանում սկսվել է հայոց լեզվի դասավանդում հետազոտողների համար, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նշվում է, որ դասընթացների կազմակերպիչը ՛՛Հայաստանի տնտեսության հետազոտությունների կենտրոնն՛՛ է, դասերը կլինեն 6 ամսյա ժամկետով:
Ինչպես հաղորդվում է՝ դասընթացների նպատակն է հնարավորություն տալ հետազոտողներին հետևել հայկական մամուլին, ավելի ամբողջական տեղեկատվություն ստանալ ՀՀ ընթացիկ և ապագա տնտեսական իրավիճակի մասին՝ հայալեզու աղբյուրներից, հետազոտություններ իրականացնել հայալեզու էլեկտրոնային ռեսուրսների կիրառմամբ, պատրաստել վերլուծական նյութեր, ինչպես նաև՝ հանդես գալ գիտական հոդվածներով:


